«Կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:
Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին»,- գրել է նա: