Մոսկվայում հունվարի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը:
Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ: