Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 183 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165711: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3030 (+9) դեպք, մահվան ևս 744 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7678 անձ: Ապաքինվել է 154259 անձ: