Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան, Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը:
Նշենք, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի նաև Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա և Ռուսաստան:
«Իմ նպատակն է այցելել այն երկրներ, որոնք կարող են օգնել լուծել Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն», - ավելի վաղ ասել էր Իրանի ԱԳ նախարարը: