Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական է նշանակել ամերիկահայ Ջեֆ Մարությանին:
Ո՞վ է Ջեֆ Մարությանը և ինչպե՞ս է արժանացել այդ պաշտոնին կներկայացնենք ստորև:
Ջեֆ Մարությանը ծնվել է Նյու Ջերսիում: 1997թ.-ին տեղափոխվել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ սովորելու Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հանրային կառավարում բաժնում:
2003թ.-ին ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի կոչում՝ աշխատանքի է անցել Կոլումբիայի Մետրոպոլիտենի ոստիկանական բաժանմունքում ՝ որպես Համայնքային գործընկերության ղեկավար և օրենսդրության վերլուծաբան: Տվյալ բաժանմունքում աշխատել է մինչև 2008թ.-ի հուլիս ամիսը:
2008-2011թթ.-ին աշխատել է Կոլումբիայի շրջանի Տրանսպորտային դեպարտամենտի շրջանային վարչությունում (DDOT) ՝ որպես հաճախորդների սպասարկման պատասխանատու:
2011-2013թթ. համագործակցել է 2000 ազգային առաջնորդների հետ` Բարաք Օբամայի վերընտրման քարոզարշավի համար աջակիցների կոալիցիա հիմնելու նպատակով:
Ղեկավարել է Դեմոկրատների ազգային կոմիտեի (DNC) կուսակցական առաջնորդների գրասենյակը և ծառայել է որպես DNC պաշտոնյաների աշխատանքների համակարգող: Մարությանը համակարգել է նաև պաշտոնյաների և մասնավորապես փոխնախագահների ծրագրերը և կազմակերպել ազգային միջոցառումներ Սպիտակ տակ ղեկավարների համար:
Մեկտեղել է Դեմոկրատների ազգային կոմիտեի աշխատանքները՝ սոցիալական մեդիայի և տեղական քարոզարշավների միջոցով ԼԳԲՏ համայնքից ավելի շատ ընտրողներ ներգրավելու համար:
2013-2015թթ. ծառայել է որպես Կառավարության և Նախագահի աշխատակազմի միջև կապի գրասենյակի համակարգող և որպես ավագ մասնագետ, որը զբաղվել է քաղաքական նշանակումների հարցերով:
Այդ պաշտոնում օգնել է նաև զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, առաջ է մղել գնացքների և մեքենաների վերասկողության նախաձեռնություններ, որոնք միտված են եղել նվազեցնելու ածխածնի արտանետումները:
2015-2017թթ. եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության քարտուղարի տեղակալ: Առաջ է մղել ռազմավարական գերակայություններ, մասնավորապես զարգացրել է էլեկտրական և ինքնավար մեքենաների և անօդաչու ինքնաթիռների նախագծման և պատրաստման ծրագրերը, նպաստել է տրանսպորտային անվտանգությանը և ենթակառուցվածքների արդիականացմանը:
Մարությանին հաջողվել է կոորդինացնել բաժանմունքի բոլոր ռեսուրսները` Ամերիկայի տրանսպորտային համակարգն ավելի անվտանգ, մրցակցային և կայուն դարձնելու համար:
2017-2021թ.-ի հունվար ամիսը եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության տնօրեն:
Նրա պաշտոնավարման ընթացքում տրանսպորտի վարչությունը կրկնապատկել է իր շինարարական կարողությունները, արդիականացրել է ավելի քան 200 մղոն ճանապարհներ, մայթեր և առաջատար կարևոր ենթակառուցվածքային նախագծեր: