Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունվարի 25-ին ԵՄ Խորհրդի պլանային նիստում կքննարկեն Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գերատեսչության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ պատժամիջոցները միշտ փոխզիջումային որոշման արդյունք են: Մենք ԵՄ Խորհրդում քննարկում ենք՝ ինչ գործողություններ ենք մտադիր ձեռնարկել: Հաջորդ ֆորումը, որի ժամանակ կընդունվեն այդ հարցով պոտենցիալ որոշումներ, կկայանա հունվարի 25-ին: Դրանից հետո ավելի շատ պատկերացում կունենանք՝ արդյոք շարժվե՞լ պատժամիջոցների ուղղությամբ, թե՞ այլ գործողություններ ձեռնարկել»,-ասել է նա: