Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Trend-ին, Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի կրում), 214.2.1. և 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված խմբավորումների կրոնական թշնամանքի հարուցում), 318.2 (կազմակերպված խմբի կողմից Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) և մի շարք այլ հոդվածներով: