Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165909: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3034 (+4) դեպք, մահվան ևս 747 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7593 անձ: Ապաքինվել է 154535 անձ: