Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հայ-ռուսական համատեղ արտադրության խաղարկային վավերագրական ֆիլմը պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։
Ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա ռուսական ժամանակով հունվարի 23-ին ժամը 14։05-ին։