Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 166036: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3039 (+5) դեպք, մահվան ևս 751 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7538 անձ: Ապաքինվել է 154708 անձ: