Ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում ծառայության ժամանակ պարբերաբար իրականացնում են կանոնավոր հակաահաբեկչական պարապմունքներ:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին կրակային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտանցում իրականացնելու համար:
Դիրքերի ենթակառուցվածքը ներառում է նաև անձնակազմի համար հարմարավետ կենցաղային մոդուլներ, ճաշ պատրաստելու և ընդունման բլոկային մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային և տեխնոլոգիական բլոկ մոդուլ, որը հագեցած է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու սարքերով: