Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 166094: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3047 (+8) դեպք, մահվան ևս 753 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7362 անձ: Ապաքինվել է 154932 անձ: