Կիրակի Իսրայելը որոշել է արգելել բոլոր ուղևորատար ավիաչվերթները՝ ժամանումն ու մեկնումը մինչև հունվարի վերջ, հաղորդում է Reuters-ը:
Այդ որոշման նպատակն է COVID-19-ի, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի կանխարգելումը:
Որոշումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ տեղական ժամանակով՝ 22:00-ին: