Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գտնվում է Ադրբեջանում, որտեղից կմեկնի ՌԴ, իսկ հունվարի 27-ին կայցելի Հայաստան: