Փետրվարի 5-ին Ալմաթիում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է նաև ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Մոլդովայի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչների մասնակցությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով։ Դրա օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, ներքին շուկայի գործունեության խոչընդոտների վերացման, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում ինտեգրացիոն ներուժի զարգացման հարցերը:
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կայցելեն «Գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողով ՝ նվիրված թվային էկոհամակարգերի փոխգործակցության հարցերին: Համաժողովին հրավիրված են ոլորտի գիտնականներ և փորձագիտական շրջանակների առաջատար ներկայացուցիչներ: