ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կվերացնի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը, ըստ որի` տրանսգենդերներին արգելվում էր ծառայել բանակում, հաղորդում է CBS News-ը:
Ակնկալվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի արարողության ժամանակ, որին կմասնակցի Պենտագոնի նոր ղեկավար Լլոյդ Օսթինը: Բայդենը համապատասխան հրամանագիր կստորագրի և զինված ուժերի ստորաբաժանումներին կհրամայի դրա իրականացման ծրագիր մշակել: