Նախօրեին 222 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51 065 տեղահանված:
Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները: