Ռուսաստանի լիբերալ դեմոկարատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա հարձակման դեպքից հետո ռուսներին հորդորել է չգնալ Թուրքիա:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ կիրակի երեկոյան աղբահավաք Հասան Հուսեյնը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակով հարձակվել է Ռուսաստանի երեք քաղաքացիների`տղամարդու և երկու կանանց վրա` վնասվածքներ պատճառելով նրանց: Հարձակվողը կալանավորված է: Ինչպես հայտնում են Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից, ՌԴ քաղաքացիները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
«Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը: