Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։