Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 166427: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3056 (+4) դեպք, մահվան ևս 761 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 6557 անձ: Ապաքինվել է 156053 անձ: