Թեհրանը պատրաստ է «մեկ ժամ անց» վերադառնալ միջուկային գործարքի իրականացմանը, սակայն նախ դա պետք է անեն մյուսները, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք միշտ ասել ենք. վերադարձեք ձեր ստանձնած պարտավորություններին, արդեն մեկ ժամ հետո մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,- ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ:
Իրանի նախագահը նշել է նաև, որ ամբողջ աշխարհը ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին: