Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հունվարի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում անձնական հանդիպման կամ այցերի հեռանկարներ չեն քննարկել, սակայն պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը: Այս մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Անձնական հանդիպում, որպես այդպիսին, չի քննարկվել, այցերի թեման չի քննարկվել, սակայն ընդգծվել է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունն ու մտադրությունը»,- ասել է նա:
Ընդհանուր առմամբ, Պեսկովը Պուտինի և Բայդենի առաջին հեռախոսազրույցը որակել է որպես «աշխատանքային և անկեղծ»:
Ըստ Կրեմլի խոսնակի՝ այն տևել է 35 րոպեից ավելի: