Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 166669: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3067 (+11) դեպք, մահվան ևս 762 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 6195 անձ: Ապաքինվել է 156645 անձ: