Ինչպես նշել են Ռուսաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը, օպտիմալ տարբերակ է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը խնդրի շուտափույթ կարգավորման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է News.am-ը:
Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը կաջակցի այդ հարցերով, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով, որը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծի երկայնքով:
«Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,-հավելել է նա: