ՄԱԿ-ի կառույցները շարունակում են համաձայնեցնել Ադրբեջանի և Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղ համապարփակ գնահատման առաքելության այցը: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք օգտակար ենք համարում միջազգային մասնագիտացված կառույցների հետ կապը: Ներկայումս ԿԽՄԿ-ն ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է պայմանավորվել գնահատման առաքելություն ուղարկելու հարցի շուրջ », - ասել է նա:
Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի համագործակցությունը Բաքվի և Երևանի հետ մարդասիրական օգնության բոլոր հարցերում, ընդգծել է Զախարովան: