Նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, ուղևորության մանրամասներն այժմ համաձայնեցվում են: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Իսկապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց է ծրագրվում Լեռնային Ղարաբաղ: Այցի ամսաթիվը դեռ հստակ չէ: Մանրամասներն այժմ համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,-ասել է նա: