ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը, փոխանցում է News.am-ը:
«USCIRF-ը դատապարտում է Թուրքիայի Քյութախյա քաղաքում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը, չնայած այն հանգամանքին, որ այն ունի պահպանվող օբյեկտի կարգավիճակ»,- «Թվիթերում» նշել է USCIRF-ի փոխնախագահ Թոնի Պերքինսը: «Թուրքիան պետք է ապահովի իր բազմազան կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- հավելել է նա: