ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ունի Դոնալդ Թրամփի կարիքը, հայտարարել է Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի անդամ Ջոնաթան Բարնեթը, փոխանցում է «Politico»-ն։
«Կասկածից վեր է, որ ունենք Թրամփի և նրա ընտրողների կարիքը։ Բայց նա էլ մեր կարիքն ունի։ Միասին մենք կհարթենք ամեն ինչ»,-ասել է Բարնեթը։
Նշենք, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո հանրապետական կուսակցության անդամները երես էին թեքել Թրամփից: Վերջիններս ցուցարարների գործողություններին աջակցելու համար դատապարտել էին Թրամփին: Նրանցից տասը նույնիսկ կողմ էին կքվեարկել նախկին նախագահին իմպիչմենթի ենթարկելուն:
Սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս Հանրապետական կուսակցությունը ջանքեր է գործադրում Թրամփի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: