Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցը եղել է պրագմատիկ, նրանք հայտարարել են բավականին խորը տարաձայնությունների առկայության մասին, որոնք պահանջում են ինտենսիվ երկխոսություն երկրների միջև: Այս մասին ասել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անկեղծությունը կայանում է նրանում, որ կողմերը հստակորեն նշել են բավականին խորը տարաձայնությունների առկայության մասին, բայց միևնույն ժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է ենթադրի երկխոսության բացակայություն, և որ, ընդհակառակը, այդ անհամաձայնությունները պահանջում են արդարացիորեն երկու երկրների միջև ինտենսիվ երկխոսություն», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատասխանելով հարցին, թե խոսակցության ընթացքում բարի կամք դրսևորվե՞լ է, թե՞ ոչ՝ Պեսկովը նշել է, որ «առկա եղել է արդյունավետություն և պրագմատիզմ»:
Նշենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: