Փետրվարի 1-ից Վրաստանը պարզեցնելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան:
Մասնավորապես, բոլոր օտարերկրացիներին, որոնք ավարտել են պատվաստման ամբողջական կուրսը քովրդի ցանկացած պատվաստանյութով, թույլատրվում են մուտք գործել երկիր:
Փոխվում են նաև Վրաստանի քաղաքացիների համար երկիր մուտք գործելու կանոնները: ՊՇՌ թեստի բացակայության դեպքում նրանք ութ օր կմնան ինքնամեկուսացման մեջ: Եթե ՊՇՌ թեստը բացասական է, նրանք կկարողանան թեստ հանձնել երկրում գտնվելու երրորդ օրը և դուրս գալ ինքնամեկուսացումից:
Նշենք, որ փետրվարի 1-ից Վրաստանում վերացվելու են միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները: