Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ձերբակալման ֆոնին Ֆրանսիան Գերմանիայի կառավարությանը կոչ է արել հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծից: «Մենք միշտ ասել ենք, որ մեծ կասկածներ ունենք այս նախագծի վերաբերյալ»,- ասել է պետքարտուղար Կլեման Բոնը «France Inter» ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ը:
Ճշտող հարցին` արդյո՞ք Ֆրանսիան կողմ է «Հյուսիսային հոսք-2» նախագծի կասեցմանը, Բոնը պատասխանել է. «Մենք իսկապես արդեն ասել ենք դրա մասին»:
Ավելի վաղ Նավալնու ձերբակալման պատճառով նոր գազատարի կառուցման դադարեցման պահանջով հանդես էր եկել նաև Եվրախորհրդարանը: