Իսրայելի Պաշտպանության բանակը փետրվարի 2-ին հայտնել է իր անօդաչու թռչող ապարատի կործանման մասին Գազայի հատվածի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Օպերատիվ գործունեության ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի անօդաչու թռչող ապարատ է ընկել Գազայի հատվածի հարավային մասում: Տվյալների արտահոսի ռիսկը բացակայում է»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ապարատը կործանվել է Խան Յունիս քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Պեղեստինի միջատարածքի հարավում: