ՀԱՊԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք սիրիացի զինյալները լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանը։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների առկայության և գործողությունների մասին: Եվ դա մենք գնահատեցինք որպես որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր բլոկի համար: Որտեղ են այդ զինյալները հիմա, նրանք այնտե՞ղ են, ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին», - ասել է Զասը։
Ըստ Զասի, այժմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկվում է այն ուժերի կողմից, որոնք մասնակցում են այս գործընթացին՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և Հայաստանի ուժերը:
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ ցանկացած վարձկան, սիրիացի գրոհային պետք է լքի այս տարածքը, քանի որ անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ զինյալների խմբերի ստեղծումը որոշակի ռիսկեր է մեր հավաքական անվտանգության համար», - ասել է Զասը;