ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները:
Դիտարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում: