Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 211 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 167937: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3114 (+5) դեպք, մահվան ևս 779 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4467 անձ: Ապաքինվել է 159577 անձ: