ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների և Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ և ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջև գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության և ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում և աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը և Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում:
ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»:
Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչևո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջև հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» և «չտրվի հույզերին»:
«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։ Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։ Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։ Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը
մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, և իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը: