Կանադայի կառավարությունը կհատկացնի 2.25 միլիոն կանադական դոլար (1,76 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ի աջակցություն Բելառուսում քաղաքացիական հասարակությանը: Այդ մասին ասվում է կիրակի Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյի տարածած հաղորդագրության մեջ:
«Կանադան կհատկացնի 2.25 միլիոն դոլար՝ ի աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Բելառուսում ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում:
ԱԳՆ-ում նշել են, որ հաստկացված միջոցները կօգնեն ամրապնդել բելառուսական քաղաքացիական հասարակության բազմազանությունը, կայունությունն ու արդյունավետությունը, որը պաշտպանում է իր իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները: Այդ միջոցները, մասնավորապես, կհատկացվեն անկախ ԶԼՄ-ներին աջակցելու համար: