Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
«Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված ետպատերազմյան իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- գրել է նա։