«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են ու քննարկել Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանն առնչվող խնդիրներ։
Պարզապես հետաքրքիր է՝ այդ ի՞նչ ենթակառուցվածքների մասին է խոսքը, որոնք առնչվում են Արցախին ու Արցախի նախագահի հետ են քննարկվում։ Գուցե մանրամասնե՞ք, փակագծե՞ր բացեք։ Թե՞ վերջում նորից բոլորիս կանգնեցնելու եք կատարված փաստի առաջ», - գրել է Մխիթարյանը։