Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնում. կառավարությունում նրա՝ Մոսկվա կայանալիք այսօրվա այցի մասին մամուլից են տեղեկացել։
«Առաջին անգամ ենք տեղեկանում։ Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ մենք ժամանակին տեղեկատվություն ենք տրամադրում», - Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Մոսկվա, վաղը վերադառնալու է։