Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա կեսերից երկիրը կսկսի COVID-19-ի դեմ պատվաստումները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով վարչապետի հայտարարությանը կառավարության և իշխող կուսակցության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության նախարարությանը հայտարարել էր, որ երկիրը համաձայնել է Pfizer ընկերության ավելի քան 140 միլիոն, բրիտանական AstraZeneca-ի 120 միլիոն և ամերիկյան Moderna Inc. ընկերության 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ գնել:
Նշենք՝ համավարակից ի վեր՝ ասիական երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության 406 766 դեպք, որի պատճառով մահացել է 6476 մարդ: