Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում բեկումնային պահ է սկսվել: Վերջինս նման հայատարարություն նկատարել է VI համաբելառուսական ժողովրդական ժողովի շրջանակում:
Նրա խոսքով՝ Բելառուսը բախվել է լուրջ իրադարձությունների, որոնք համեմատելի են պատմության սակավաթիվ իրադարձությունների հետ:
«Ժամանակակից շրջանը կարելի է համեմատել Խորհրդային Միության փլուզման և դրա հետևանքների հետ»,- շեշտել է Լուկաշենկոն:
Պետության ղեկավարը հավելել է, որ Բելառուսի վրա հարձակվել են դրսից, որը, ըստ նրա, ընթացել է «բլից-կրիգի սկզբունքով»: