ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսային բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում Բայդենն իր հավատարմությունն է հայտնել «ամերիկացիների անվտանգությունը, բարգավաճումը, առողջությունն ու ապրելակերպը», ինչպես նաև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազատությունն ու բացությունը պաշտպանելու հարցում:
Երկու ղեկավարները մտքեր են փոխանակել COVID-19 համավարակին հակազդելու, առողջապահության համաշխարհային անվտանգության, կլիմայի փոփոխության և զենքի տարածման ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ:
Բացի այդ, Բայդենը մտահոգություն է հայտնել Պեկինի «հարկադրական և անազնիվ տնտեսական պրակտիկայի», Հոնկոնգում հետապնդումների և Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ: