Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից, Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրենի պարտականություններից, նշանակվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ:
Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոնում: