Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առավել սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը՝ հաղթահարելու համար միության զարգացման իներցիան և այն առավել արդյունավետ դարձնելու անդամ երկրների, ինչպես նաև առավել գրավիչ՝ հավանական գործընկերների համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Բելառուսի շահերից է բխում նաև լիարժեք տնտեսական միության ստեղծումը Եվրասիական տնտեսական միության շրջանակնեում: Պետք է ընդունել, որ այստեղ դեռ շատ չենք հեռացել համընդհանուր միջազգային միտումներից. ըստ էության յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով՝ պայքար ենք մղում տուրքերի համար, պայքար ենք մղում ատանդարտների, ակցիզների համար: Պետք է հաղթահարել միավորման զարգացման իներցիոն բնույթը, բարձրացնել եվրասիական կազմավորման արդյունավետությունը»,- ասել է Լուկաշենկոն: