Գերմանիան ապաստան կտրամադրի Բելառուսից 50 ընդդիմադիրների: Այդ մասին հաղորդել է Sueddeutsche Zeitung-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, խոսքն ընդդիմադիրների և նրանց ընտանիքների մասին է: Թերթը վկայակոչում է Գերմանիայի ՆԳ նախարարության պատասխանը՝ պատգամավորական հարցմանը:
Միաժամանակ նշենք, որ նյութում չկա ընդդիմադիրների անունները: Ավելի վաղ Բելառուսը լքել էին նախագահի նախկին թեկնածուներ Սվետլանա Տիխանովսկայան և Վալերի Ցեպկալոն:
Օգոստոսին անցկացված Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել է երկրորդ տեղը: Նրա կողմնակիցները չեն ճանաչել ձայների հաշվումների արդյունքները, և մինչև այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Տիխանովսկայան ինքը երկիրը լքել է արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործ են հարուցել, նա գտնվում է հետախուզման մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում: Այս շաբաթ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ ձգտելու են հասնել Լիտվայից նրա արտահանձնմանը։