Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ, դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել: «Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: