Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 169255: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3147 (+6) դեպք, մահվան ևս 792 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4211 անձ: Ապաքինվել է 161105 անձ: