ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կատարած այցից հետո կմեկնի Մոլդովա: Հայաստան և Ադրբեջան այց չի նախատեսվում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կայցելի փետրվարի 16-ին և փետրվարի 17-ին կմեկնի Մոլդովա` բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Վրաստան-Մոլդովա այցի շրջանակներում այցելություններ Հայաստան և Ադրբեջան չեն նախատեսվում»,- նշել են մամուլի ծառայությունից: