Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 136 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 169391: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3150 (+3) դեպք, մահվան ևս 792 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4101 անձ: Ապաքինվել է 161348 անձ: